ՌԴ-ում վթարների 60 տոկոսի մեղավորը օտարերկրացիներն են, այդ թվում՝ Հայաստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի քաղաքացիները․ ՌԴ ՆԳՆ - RadioVan.fm

Онлайн

ՌԴ-ում վթարների 60 տոկոսի մեղավորը օտարերկրացիներն են, այդ թվում՝ Հայաստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի քաղաքացիները․ ՌԴ ՆԳՆ

2021-11-22 15:21 , Общество, 1172

ՌԴ-ում վթարների 60 տոկոսի մեղավորը օտարերկրացիներն են, այդ թվում՝ Հայաստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի քաղաքացիները․ ՌԴ ՆԳՆ

2021 թվականի 9 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների ավելի քան 60 տոկոսի համար պատասխանատու են օտարերկրացիները․ երկրի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած տվյալներ են փաստում։

Ինչպես ՏԱՍՍ-ին փոխաանցել են նախարարությունից, տարեսկզբից մինչև սեպտեմբեր, ընդհանուր առմամբ, օտարերկրյա վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով 3540 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։

Ըստ ՌԴ ՆԳՆ տվյալների՝ դեպքերի գրեթե երկու երրորդում վթարների մեղավորը Հայաստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի քաղաքացիներն են եղել։

ԱՊՀ երկրների քաղաքացիների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները առավել շատ արձանագրվել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Մոսկվայի և Սախալինի շրջաններում։

Лента

Рекомендуем посмотреть