Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել, ուժերի ու միջոցների էական տեղաշարժ՝ նույնպես։
Այդ մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով, որ օպերատիվ իրադրությունը լիարժեք վերահսկվում է ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) կողմից։