Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպության միջև ս․թ․ օգոստոսի 27-ին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, երբ կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը և միջոցները՝ Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրության, լճի հատակում առկա ձկնորսական պոլիէթիլենային ցանցերի հայտնաբերման և դուրս բերման, Սևանա լճի և նրա հարակից տարածքների մաքրման ուղղությամբ, «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ»-ը Սևանա լճի հատակից արդեն լուսանկարներ ունի։
Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է դրանք։