Հայաստանի պաշտպանության նախարարարությունն (ՊՆ) այսօր առավոտյան տարածած հաղորդագրությամբ անդրադարձել է հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեղեկությանն առ այն, թե, իբր, «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»։
«Այս տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Եւս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց»,-ընդգծում են ՊՆ-ից: