ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Twitter-յան գրառմամբ հայտնում է, որ այսօր «լավ զրույց» է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։
«Այսօր լավ զրույց ունեցա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ։ Կոչ եմ արել շարունակել դեէսկալացիան։ Վերահաստատել եմ գործընթացին՝ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի միջնորդությամբ աջակցությունը»,-մասնավորապես գրել է ԵԱՀԿ գործող նախագահը։
Good conversation today with FM of #Azerbaijan @bayramov_jeyhun on recent developments in the region. Called for continued de-escalation. Reiterated support for process through Minsk Group Co-Chairs and my Personal Representative. #OSCE2021SWE
— Ann Linde (@AnnLinde) November 18, 2021
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ի հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին անդրադառնալով՝ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն կողմերին կոչ էր արել անհապաղ դադարեցնել էսկալացիան, ու քայլեր ձեռնարկել առկա խնդիրները լուծելու համար։