Կապան-Ճակատենի հատվածում ադրբեջանական անցակետի տեղակայման հետևանքով հայկական 6 բնակավայրերը բուժսպասարկման խնդիր չունեն․ Ավանեսյան - RadioVan.fm

Онлайн

Կապան-Ճակատենի հատվածում ադրբեջանական անցակետի տեղակայման հետևանքով հայկական 6 բնակավայրերը բուժսպասարկման խնդիր չունեն․ Ավանեսյան

2021-11-17 16:03 , Политика, 742

Կապան-Ճակատենի հատվածում ադրբեջանական անցակետի տեղակայման հետևանքով հայկական 6 բնակավայրերը բուժսպասարկման խնդիր չունեն․ Ավանեսյան

«Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում անցակետի տեղակայման հետևանքով Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն»,-ֆեյսբուքյան գրառմամբ վստահեցնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա ընդգծում է, որ մարզում բուժօգնության հասանելիությունն ապահովելու նպատակով Նորաշեկնիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը սպասարկում է նշված բնակավայրերը, կուժեղացվի բարձր անցողունակությամբ լրացուցիչ սանիտարական տրանսպորտով:

Ավանեսյանի տեղեկացմամբ՝ փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել է Սյունիքի մարզ, տեղում գնահատել իրավիճակը, ծանոթացել գյուղերի բուժակ-մանկբարձական կետերի շենքային պայմաններին, ինչպես նաև նախաբժշկական օգնության համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցներին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ից, տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Անդրբեջանը Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածում սահմանային և մաքսային անցակետ է տեղակայել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի այդ որոշմանը, նշել է, որ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին հորդորում են օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից, որը շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։

ՀՀ Անվտանգության խորհրդի մակարդակով հայտարարվել է, թե Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները ԽՍՀՄ-ի իրավական փաստաթղթերի համաձայն ՀՀ տարածքում չեն գտնվում։

Лента

Рекомендуем посмотреть