Քննչականը որոնում է տեսագրությունում պատկերված անձանց - RadioVan.fm

Онлайн

Քննչականը որոնում է տեսագրությունում պատկերված անձանց

2021-11-18 13:49 , Право, 873

Քննչականը որոնում է տեսագրությունում պատկերված անձանց

ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ տեսապատկերված անձինք:

Նշվում է, որ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Քննչականից նշված անձանց խնդրում են ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Лента

Рекомендуем посмотреть