ԱԱԾ-ն հորդորում է անտեսել Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերն անմիջապես լքելու կոչերով կասկածելի հաղորդագրությունները և զանգերը - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ-ն հորդորում է անտեսել Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերն անմիջապես լքելու կոչերով կասկածելի հաղորդագրությունները և զանգերը

2021-11-16 22:55 , Общество, 770

ԱԱԾ-ն հորդորում է անտեսել Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերն անմիջապես լքելու կոչերով կասկածելի հաղորդագրությունները և զանգերը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով՝ տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում մասնավորապես կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ (Друзья, просим Вас начать компанию телефонного террора против армян):

«Այդ հաղորդագրություններում խորհուրդ է տրվում հավաքել +374 երկրի կոդը, այնուհետև բջջային կապի օպերատորների բոլոր 91, 99, 43, 77, 93, 94, 98 հեռախոսային կոդերը, ինչից հետո հավաքել 7-նիշանոց որևէ համար և ռուսերենով ձայնային կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկել Ադրբեջանի հետ սահմանամերձ քաղաքները և բնակավայրերը անմիջապես լքելու կոչերով:

Միաժամանակ, կոչ է արվում ուղերձներ տարածել՝ համաձայն որոնց, Մեղրի, Կապան, Քաջարան, Ջերմուկ, Տաթև, Գորիս, Տեղ, Սիսիան, Անգեղակոթ քաղաքներն ու բնակավայրերը շուտով օկուպացվելու են ադրբեջանական զինված ուժերի կողմից, և որ այդ հողերն արդեն հանձնված են Ադրբեջանին, ինչպես նաև տարածել, որ «Յաշմա»-ն և ադրբեջանական հատուկ ծառայությունների դիվերսիոն խմբերը արդեն այդ բնակավայրերում են:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է լինել զգոն, անուշադրության մատնել հնարավոր կասկածելի զանգերը և հաղորդագրությունները:

Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում չտարածել կասկածելի, չճշտված տեղեկություններ, զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ ու բացառապես ապավինել պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,-ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть