Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին է անդրադարձել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին՝ Twitter-ում գրելով․
«Կանադան խորապես մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին լարմամբ, ինչի հետևանքով զոհվեցին հայ զինվորներ։ Մեր մտքերը զոհերի ընտանիքի, հարազատների հետ են։ Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հնարավոր լինի հակամարտությանըխաղաղ լուծում գտնել»,-ասված է Կանադայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի գրառման մեջ վգրառման մեջ։
Canada is deeply concerned by the recent #Armenia-#Azerbaijan border clash, which resulted in the deaths of Armenian troops. Our thoughts are w/ the victims’ families, loved ones the community. We call for de-escalation so that a peaceful solution to the conflict may be found.
— Mélanie Joly (@melaniejoly) November 16, 2021
Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ժամը 15։00-ի տվյալով նշվել էր, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ, իսկ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, այդ պահին հստակ հայտնի էր 4 վիրավորի մասին։
Ժամը 16։00-ի տվյալով հաղորդվեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնի է երկու մարտական դիրքի կորստի մասին։
17։00-ի դրությամբ հաղորդվեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում կրկին ծայրահեղ լարված է մնում, մարտերի ինտենսիվությունը չի թուլացել: Միաժամանակ տեղեկացվեց ՀՀ ԶՈւ 12 զինծառայողի՝ 7 պայմանագրայինի և 5 ժամկետայինի գերեվարման մասին:
21:45-ին տարածած հաղորդագրությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Տեղեկացվեց, որ այդ պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան, իսկ վիրավորների թիվը ճշտվում է։
Այսօր առավոտյան տարածած հաղորդագրությամբ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա Ադրբեջանի զինուժը նախորդ օրը լայնածավալ հարձակում էր գործել, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Միաժամանակ տեղեկացվեց, որ մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, 24 զինծառայողի հետ էլ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, նրանց ճակատագիրն անհայտ է։ Նշվեց, որ զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։