Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինուժի դուրսբերման նպատակով միջազգային դերակատարների հրատապ քայլերն անհրաժեշտություն են․ ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինուժի դուրսբերման նպատակով միջազգային դերակատարների հրատապ քայլերն անհրաժեշտություն են․ ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

2021-11-17 13:03 , Политика, 1070

Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինուժի դուրսբերման նպատակով միջազգային դերակատարների հրատապ քայլերն անհրաժեշտություն են․ ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

Նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ)՝ «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպմանը։

Այդ մասին այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։

Նշվում է, որ ելույթում Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։

Ի հավելումն նշվում է, որ Մեքսիկայի նախագահությամբ ԱԽ նիստին զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ու Արդարադատության միջազգային դատարանի նախագահները։

Лента

Рекомендуем посмотреть