Շոյգուն Պապիկյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու գործում. ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Շոյգուն Պապիկյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու գործում. ՀՀ ՊՆ

2021-11-16 19:17 , Политика, 876

Շոյգուն Պապիկյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու գործում. ՀՀ ՊՆ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ` հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը: Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է և վտանգի տակ է դնում ողջ բանակցային գործընթացը:

ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում:

Лента

Рекомендуем посмотреть