«Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել էսկալացիան»․ ԵԱՀԿ գործող նախագահ - RadioVan.fm

Онлайн

«Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել էսկալացիան»․ ԵԱՀԿ գործող նախագահ

2021-11-16 18:05 , Политика, 1209

«Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել էսկալացիան»․ ԵԱՀԿ գործող նախագահ

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին է անդրադարձել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն՝ Twitter-ում գրելով․

«Կիսում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը տարածաշրջանում արձանագրված միջադեպերի առնչությամբ, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին և կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել էսկալացիան ու քայլեր ձեռնարկել առկա խնդիրները լուծելու համար»։

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ժամը 15։00-ի տվյալով նշվել էր, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ, իսկ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, այդ պահին հստակ հայտնի էր 4 վիրավորի մասին։

Ժամը 16։00-ի տվյալով հաղորդվեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ու որ՝ հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ), հերքելով մի քանի ուղղություններով ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի լուրերը, հայտարարել է՝ առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ։

Лента

Рекомендуем посмотреть