12 հայ զինծառայող է գերեվարվել, արևելյան սահմանագոտում իրադրությունը ծայրահեղ լարված է մնում․ ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

12 հայ զինծառայող է գերեվարվել, արևելյան սահմանագոտում իրադրությունը ծայրահեղ լարված է մնում․ ՀՀ ՊՆ

2021-11-16 17:57 , Политика, 1315

12 հայ զինծառայող է գերեվարվել, արևելյան սահմանագոտում իրադրությունը ծայրահեղ լարված է մնում․ ՀՀ ՊՆ

Հայաստանի զինված ուժերի (ԶՈւ)12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։

Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։

Նշվում է, որ ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։

«Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈւ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են»,-ընդգծում են պաշտպանական գերատեսչությունից՝ հավելելով, որ կշարունակեն պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ժամը 15։00-ի տվյալով նշվել էր, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ, իսկ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, այդ պահին հստակ հայտնի էր 4 վիրավորի մասին։

Ժամը 16։00-ի տվյալով հաղորդվեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ու որ՝ հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ), հերքելով մի քանի ուղղություններով ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի լուրերը, հայտարարել է՝ առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ։

Лента

Рекомендуем посмотреть