Զորակոչից խուսափած 27 տարին լրացած անձինք գումարի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից ևս 2 տարի - RadioVan.fm

Онлайн

Զորակոչից խուսափած 27 տարին լրացած անձինք գումարի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից ևս 2 տարի

2017-12-06 16:41 , Общество, 5989

Զորակոչից խուսափած 27 տարին լրացած անձինք գումարի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից ևս 2 տարի

Բանակից խուսափած 27 տարեկան տղաները կազատվեն քրեական հետապնդումից և կկարողանան վերադառնալ հայրենիք՝ սահմանված ժամկետում մուծելով օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը կգործի մինչև 2019 թվականի ավարտը: Խորհրդարանն այսօր ընդունել է օրենքի գործողության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու նախագիծը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նախօրեին խորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում հայտնել է, որ օրենքը երկարաձգվում է վերջին անգամ (խմբ.-այն օրենքի ընդունումից հետո փոփոխվել է 8 անգամ) և կգործի մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո այն այլևս չի երկարաձգվելու, քանի որ տարիների ընթացքում դարձել է բանակից խուսափել ցանկացողների համար լավ հնարավորություն:

Ըստ օրենքի փոփոխությունների՝ բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող Հայաստանի այն քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան, ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ, ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք:

Օրենքից կարող են օգտվել 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Лента

Рекомендуем посмотреть