«Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ»․ Գրիգորյանը՝ Ֆրանսիայի դեսպանին - RadioVan.fm

Онлайн

«Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ»․ Գրիգորյանը՝ Ֆրանսիայի դեսպանին

2021-11-16 18:00 , Политика, 951

«Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ»․ Գրիգորյանը՝ Ֆրանսիայի դեսպանին

Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակն են այսօր քննարկել Հայաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնը։ կողմերը նաև անդրադարձել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին:

ԱԽ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ: Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть