«Պահանջում ենք անհապաղ կերպով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»․ Ազգային-ժողովրդավարական բևեռ - RadioVan.fm

Онлайн

«Պահանջում ենք անհապաղ կերպով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»․ Ազգային-ժողովրդավարական բևեռ

2021-11-16 16:56 , Политика, 908

«Պահանջում ենք անհապաղ կերպով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»․ Ազգային-ժողովրդավարական բևեռ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ադրբեջանի Հանրապետությունը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո շարունակում է պարբերական ալիքներով ագրեսիայի ակտեր կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ զավթելով տարածքներ, վերահսկողություն հաստատելով ռազմավարական ճանապարհների վրա, սպանելով ու գերեվարելով ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին:

Այսօր Ադրբեջանի Հանրապետությունն սկսել է հերթական և, պատերազմից հետո ամենալայնածավալ, հարձակումը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդամենը համաձայնվում է նրա զավթումների հետ և արդարացնում ու լեգիտիմացնում է դրանց արդյունքները:

Միևնույն ժամանակ հերթական անգամ արձանագրում ենք, որ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանի Դաշնությունն առնվազն չեն կատարում իրենցդաշնակցային պարտականությունները: Վերը նշվածի հաշվառմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ևս մեկ անգամ հիշեցնելով ազգային իշխանության հաստատումից հետո իր անխուսափելի պատասխանատվության մասին, պահանջում ենք անհապաղ կերպով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիան դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի այլ կարգավորումներին համապատասխան տարածաշրջանում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու հարցով»:

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ժամը 15։00-ի տվյալով նշվել էր, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ, իսկ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, այդ պահին հստակ հայտնի էր 4 վիրավորի մասին։

Ժամը 16։00-ի տվյալով հաղորդվեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

Лента

Рекомендуем посмотреть