ՊՆ-ն հերքում է մի քանի ուղղություններով ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի լուրերը - RadioVan.fm

Онлайн

ՊՆ-ն հերքում է մի քանի ուղղություններով ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի լուրերը

2021-11-16 16:11 , Политика, 1157

ՊՆ-ն հերքում է մի քանի ուղղություններով ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի լուրերը

Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։

Այդ մասին տարածած հաղորդագրությամբ շեշտում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ մասնավորապես նշելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել է հաղորդագրություն, թե իբր ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։

«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև պնդում է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին, այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ»,-ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ այսօր, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ծայրահեղ լարված իրադրությունը ժամը 15։00-ի դրությամբէական փոփոխություններ չի կրել, ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Նշվել է, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ, իսկ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, այդ պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Лента

Рекомендуем посмотреть