Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ՆԳՆ ԱԻՊԾ) արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ՝ նոյեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել:
Գերատեսչությունից հայտնում են, որ աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ։