Բոլորիս առաջնահերթ խնդիրն է ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք․ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Բոլորիս առաջնահերթ խնդիրն է ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք․ ՄԻՊ

2021-11-15 16:00 , Право, 1260

Բոլորիս առաջնահերթ խնդիրն է ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք․ ՄԻՊ

«Մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել»,-այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ նշելով, որ սպառնալիքը չի վերացել, ադրբեջանական իշխանությունները ավելի են խորացրել հայատյացությունն ու թշնամանքի քարոզը:

«Քաղաքական շահերը չպետք է խանգարեն մեր երկրի ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգությանը, մեր ամենակենսական իրավունքներին վերաբերող այս օրհասական հարցերի լուծմանը:

Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության կյանքի, ազատ տեղաշարժի ու մյուս կենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտում է, անվտանգության իրական սպառնալիք:

Ուստի, բոլորիս առաջնահերթ խնդիրն է (ամեն մեկս մեր մասով) ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք: Սա առավել ևս վերաբերում է մեր երկիր ադրբեջանական ներխուժումներին. նրանք նաև պետք է պատժվեն իրենց հանցավոր արարքների համար:

Մնացած ամեն ինչ երկրորդական է, մնացած ամեն ինչ ստորադաս է,-գրել է Արման Թաթոյանը, ով շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին կատարած գրառմամբ, ահազանգել է, որ «Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է6՝ Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ»։

Лента

Рекомендуем посмотреть