Անկարայի ցանկության դեպքում՝ Մոսկվան պատրաստ է օգնել հինգերորդ սերնդի կործանիչի շարժիչ ստեղծելու հարցում․ Շուգաև - RadioVan.fm

Онлайн

Անկարայի ցանկության դեպքում՝ Մոսկվան պատրաստ է օգնել հինգերորդ սերնդի կործանիչի շարժիչ ստեղծելու հարցում․ Շուգաև

2021-11-15 14:39 , Мир, 857

Անկարայի ցանկության դեպքում՝ Մոսկվան պատրաստ է օգնել հինգերորդ սերնդի կործանիչի շարժիչ ստեղծելու հարցում․ Շուգաև

Ռուսաստանը պատրաստ է օգնել Թուրքիային՝ հինգերորդ սերնդի ազգային կործանիչի շարժիչի ստեղծման հարցում, եթե Անկարան դիմի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

«Թուրքիան ունի հինգերորդ սերնդի կործանիչ ստեղծելու սեփական ծրագիր, այսպես կոչված TFX: Ինչքան գիտեմ՝ ամեն ինչ չէ, որ ստացվում է շարժիչի հետ, մենք կօգնենք, եթե դիմեն»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Շուգաևը։

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան, որը չի ստացել ԱՄՆ-ից F-35 կործանիչները, կարող է հետաքրքրվել ռուսական Սու-35, ինչպես նաև Սու-57 կործանիչներով։

Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենը միաժամանակ ընդգծել է, որ հինգերորդ սերնդի ինքնաթիռների մատակարարումը ներկայում ՌԴ օդատիեզերական ուժերի իրավասությունն է։

Лента

Рекомендуем посмотреть