Զինվորի տան և Ազնավուր հիմնադրամի գործակցության արդյունքում ևս երկու վիրավոր զինվոր իր բիզնեսը կունենա:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։
«Տրամադրված՝ վերջին երկու դրամաշնորհներով զինվորներից մեկը կբացի փայտամշակման և հուշանվերների արվեստանոց, մյուսը՝ դեկորատիվ աքսեսուարների պատրաստման արհեստանոց»,-մանրամասնում է Մուրադյանը՝ հիշեցնելով, որ վիրավոր զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն ուղղված ծրագրովարդեն իրականություն է դարձել պատերազմի ժամանակ վիրավորում և հաշմանդամություն ստացած 21 երիտասարդի բիզնես գաղափար:
«Վերջին երկու դրամաշնորհների տրամադրումից հետո գաղափարից բիզնեսի վերածվածների թիվը կհասնի 23-ի»,-հավելում է նա: