ԲՈւՀ-երին առաջարկվել է նոյեմբերի 15-ից անցնել առկա ուսուցման․ ԿԳՄՍՆ - RadioVan.fm

Онлайн

ԲՈւՀ-երին առաջարկվել է նոյեմբերի 15-ից անցնել առկա ուսուցման․ ԿԳՄՍՆ

2021-11-12 15:47 , Образование, 1329

ԲՈւՀ-երին առաջարկվել է նոյեմբերի 15-ից անցնել առկա ուսուցման․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հայտնում են, որշրջաբերական գրություն են ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին՝ առաջարկելով նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով):

Շեշտվել է, որ ուսումնական գործընթացը և իրականացվող աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։

Лента

Рекомендуем посмотреть