«Սյունիք» օդանավակայանի կրած վնասների մարման համար ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ որոշում է ընդունել։
Ըստ հիմնավորման, Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով «Նովէյր» ավիաընկերությունը համապատասխան հայտ է ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։
Չվերթների մեկնարկը նախատեսվում է 2022 թ. հունվարի 20-ից՝ շաբաթական երկու անգամ։