Մեր զինվորներին դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի սահմանապահները, որ ստացվում է՝ պետք է վերահսկեն Գորիս-Կապան ճանապարհը․ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Մեր զինվորներին դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի սահմանապահները, որ ստացվում է՝ պետք է վերահսկեն Գորիս-Կապան ճանապարհը․ ՄԻՊ

2021-11-11 16:31 , Право, 1211

Մեր զինվորներին դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի սահմանապահները, որ ստացվում է՝ պետք է վերահսկեն Գորիս-Կապան ճանապարհը․ ՄԻՊ

«Մեր զինվորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որ ստացվում է՝ պետք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողություն»,-այդ մասին տարածած հայտարարությամբ շեշտել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ)՝ մանրամասնելով, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագություններին:

Ընդգծվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցը փաստերով մանրամասն ցույց է տալիս, որ նրանք խոշտանգել են մարդկանց, ապօրինաբար կյանքից զրկել են, հետո կապել են մեքենաներից ու քաշ տվել:

«Այդ ամենը լուսանկարել ու տեսանկարահանել են ու հետո էլ բաց դեմքերով (վստահ լինելով, որ չեն պատժվելու), երգ ու պարով իրենց «հաղթանակը» նշել են Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում»,-փաստերը ներկայացրել է Արման Թաթոյանը։

«ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են նրանց ներկայությունն ու արարքները, նրանց հեռացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, տեղյա՞կ են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության այդ ներկայացուցիչներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են պետական մակարդակով հայատյացությունն ու թշնամանքի քարոզը:

Այս պայմաններումինչպե՞ս են պատրաստվում երաշխավորել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների ու առանձնապես՝ հարակից համայնքների բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:

Եւս մեկ անգամ ուզում եմ հստակ նշել, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց որևէ պարագայում չի կարելի մարդկանց իրավունքները դնել զանգվածային խախտումների իրական վտանգների առաջ՝ այն էլ առանց երաշխիքների»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть