Խաչիկի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները եղել են թիրախային, բնակիչը գտնվել է տրակտորի մեջ, վարել է հողը․ ՄԻՊ-ը փաստերը կուղարկի միջազգային կառույցներին - RadioVan.fm

Онлайн

Խաչիկի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները եղել են թիրախային, բնակիչը գտնվել է տրակտորի մեջ, վարել է հողը․ ՄԻՊ-ը փաստերը կուղարկի միջազգային կառույցներին

2021-11-10 16:31 , Право, 1347

Խաչիկի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները եղել են թիրախային, բնակիչը գտնվել է տրակտորի մեջ, վարել է հողը․ ՄԻՊ-ը փաստերը կուղարկի միջազգային կառույցներին

Ադրբեջանական երեկվա կրակոցներն Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային, փշրել են հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետևի ու կողային ապակիները:

Այդ մասին տարածած հայտարարությամբ շեշտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ)՝ մանրամասնելով, որ կրակոցների պահին համայնքի բնակիչը գտնվել է տրակտորի մեջ և վարել է հողը։

Արման Թաթոյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողներն էլ գիտակցել են, որ խաղաղ բնակիչը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով:

Նշվում է, որ ՄԻՊ-ին ուղղված այս ահազանգերը փաստահավաք աշխատանքներով ստուգվել և հաստատվել են։ Կից ներկայացվել են վնասված տրակտորի լուսանկարները:

«Կրակոցներն արձակվել են ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ, տեղի են ունեցել 2021թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ուղղված է ՀՀ խաղաղ բնակիչների արժանապատվության, կյանքի ու սեփականության իրավունքի դեմ, խաթարում է մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքը: Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Հայաստանի բնակիչների իրավունքներն անընդհատ խախտող ադրբեջանական արարքների գլխավոր պատճառներից են անպատժելիությունը, ինչպես նաև պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը:

Այս հաղորդումը կներառվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու կուղարկվի միջազգային կառույցներին»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть