Փաշինյանը Շարփին հրաժեշտ տալիս ափսոսանք է հայտնել արցախցիներին ՄԱԿ-ի հումանիտար աջակցության հասանելի չլինելու առնչությամբ - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը Շարփին հրաժեշտ տալիս ափսոսանք է հայտնել արցախցիներին ՄԱԿ-ի հումանիտար աջակցության հասանելի չլինելու առնչությամբ

2021-11-10 16:17 , Политика, 1026

Փաշինյանը Շարփին հրաժեշտ տալիս ափսոսանք է հայտնել արցախցիներին ՄԱԿ-ի հումանիտար աջակցության հասանելի չլինելու առնչությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում:

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանը բարձր է գնահատել պարոն Շարփի կատարած աշխատանքը՝ Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ:

«Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի օժանդակությունը մեր երկրին կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում և ափսոսանք հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

«Կայուն զարգացման օրակարգ 2030»-ի համատեքստում վարչապետն ընդգծել է 2021թ. հունիսին ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ստորագրված՝ Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թթ. շրջանակային փաստաթղթի կարևորությունը»,-նշվում է հաղորդագրությունում:

Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ Շոմբի Շարփը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում ծառայելը, և մեր երկրից հեռանում է ջերմ տպավորություններով: Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ինչի վկայությունը համատեղ արդյունավետ ծրագրերն են: Ընդգծվել է, որ ՄԱԿ-ը կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, աջակցել բարեփոխումների իրականացմանը, բարդ մարտահրավերների հաղթահարմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ գործընկերության, տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգի շուրջ:

Վարչապետ Փաշինյանն ամենայն բարիք և հաջողություններ է մաղթել Շոմբի Շարփին հետագա գործունեության մեջ՝ ասելով, որ նա կմնա Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամը:

Лента

Рекомендуем посмотреть