«Խուճապայինմթնոլորտ ստեղծելու և Արցախի Հանրապետությունըհայաթափելու նպատակով ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է թիրախավորել բնակավայրերն ու քաղաքացիական անձանց»,-այդ մասին տարածած հայտարարությամբ շեշտում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (ԱՀ ԱԺ) բոլոր՝ 5 խմբակցությունները՝ անդրադառնալով Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կրակոցների դեպքին։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից անցել է մեկ տարի, սակայն ցայսօրշարունակվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը Արցախիժողովրդի նկատմամբ՝ անտեսելով և արհամարհելովՌԴ ուժերի խաղաղապահ առաքելությունը:
Խուճապայինմթնոլորտ ստեղծելու և Արցախի Հանրապետությունըհայաթափելու նպատակով ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է թիրախավորել բնակավայրերն ու քաղաքացիական անձանց։
Անպատժելիությունից ոգևորված՝ Ադրբեջանը ս.թ. նոյեմբերի 8-ին զինված ներթափանցում կատարելով, կրկինահաբեկչություն իրականացրեց ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի մոտակայքում ջրամատակարմանաշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչի արդյունքումսպանվել է 22-ամյա երիտասարդ, 3 անձ էլ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են:
Նման գործելաոճը վկայում է, որ հայրենիքում արցախահայության անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պարագայում։
Խստորեն դատապարտում ենք նման հանցավոր արարքները և պահանջում պատշաճ հետաքննություն և համարժեք քայլերի ձեռնարկում:
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին, ԱՀ զինված ուժերին և այլ ուժային կառույցներին՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ահաբեկչականգործողությունները կանխելու նպատակով դիմել կոշտ միջոցների։
ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցություն
ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցություն
ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցություն
10.11.2021թ
Ստեփանակերտ»։
Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է կատարվածը՝ այն որակելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում։