Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բայրամովը նախատեսում է մասնակցել և ելույթ ունենալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանում:
Հրապարակումից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ, թե կոնկրետ ում՝ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով նոյեմբերի 10-12-ը Փարիզում է գտնվելու նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։