Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը հավաստագրեր է հանձնել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող 9 կին դատապարտյալների, որոնք մասնակցել էին «Վարսավիրական հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում (հույզերի կառավարում)», «Օտար լեզու (անգլերեն)», «Հայոց լեզու և գրականություն» դասընթացներին։
Հավաստագրերն ազատազրկված կանանց հանձնվել է նախօերին՝ նոյեմբերի 8-ին։
Այդ մասին տեղեկանում ենք քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքի հրապարակումից։
Նշվում է, որ «Իրավախախտում կատարած անձանց 2021 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված այս դասընթացներն իրականացվել են 2021 թվականի փետրվարի 22-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում։
Ընդգծվում է՝ անազատության մեջ հայտնված անձանց վերասոցիալականացմանն ուղղված այդ ծրագիրը շարունականա բնույթ ունի: