Պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը. Արցախի ԱԺ-ն՝ պատերազմի դադարեցման մեկամյակի առիթով - RadioVan.fm

Онлайн

Պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը. Արցախի ԱԺ-ն՝ պատերազմի դադարեցման մեկամյակի առիթով

2021-11-09 19:20 , Политика, 1017

Պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը. Արցախի ԱԺ-ն՝ պատերազմի դադարեցման մեկամյակի առիթով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (ԱՀ ԱԺ) 5 խմբակցությունների որոշումը՝ 44-օրյա պատերազմի դադարեցման մեկամյակի առիթով Ստեփանակերտի Ազատության հրապարակում միասնության և նահատակների ոգեկոչման հանրահավաք կազմակերպել, փոխվել է՝ հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսային վարակի արագ տեմպերով տարածումը։ Փոխարենը որոշում է կայացվել արտահերթ նիստում հանդես գալ հայտարարությամբ։

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«2020թ նոյեմբերի 9-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացել էր ընդամենը մի քանի 100 մարդ և նրանց համար միևնույն էր մեռնել հայրենիքի համար, թե ապրել հանուն նրա։

Այսօր լրանում է այդ օրվա մեկ տարին:

Օրվա առիթով ԱՀ ԱԺ 5 խմբակցություններ որոշել էին Ստեփանակերտի Ազատության հրապարակում միասնության և նահատակների ոգեկոչման հանրահավաք կազմակերպել, սակայն, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսային վարակի արագ տեմպերով տարածումը՝որոշեցին արտահերթ նիստում հանդես գալ հայտարարությամբ։

1992-94 թթարցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մեծ մասը։ 1994թ մայիսի 12-ին հաստատված անժամկետ զինադադարը, թեև խախտումներով և մարդկային կորուստներով, պահպանվեց մինչև 2016թ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։

Ապրիլյան պատերազմով Ադրբեջանը կրկին բացահայտցույց տվեց արցախահայության ոչնչացմանն ուղղված իր անմարդկային և հայատյաց նպատակները։

Եվ վերջապեսադրբեջանականնենգ ու բարբարոս քարոզչամեքենան և իշխանական գործիքակազմը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ2020թ աշնանը սանձազերծած արյունոտ պատերազմով փորձեցին ավարտին հասցնել ազգակործան, Արցախի բնիկ հայության ոչնչացման վաղեմի ծրագիրը։

Սակայն, շնորհիվ մեր ազգի քաջազուն զավակների, այսօր, թեպետ մկրատված, բզկտված, բայցունենք Արցախ հայրենիքի մի փոքր մաս։

Արցախյան 3 պատերազմները, ցավոք, հարստացրին հայրենանվերնահատակների աստղաբույլը։ Նրանք անմահացան, որպեսզի կանգուն ու ամուր մնա մեր հայրենիքը։

2020թ ցավալիպատերազմից հետոմիշտ պետք է հիշենք, որազգի լավագույն, անձնուրաց , հերոս տղաներնիրենց կյանքը տվեցին և իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքի այս փոքրացած մասը։

Նրանց բոլորի թողած պատգամը թերևս մեկն է՝ ապրել,արարել, հզորանալ այս հողի վրա։ Ուստի պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի հավերժ ապրի նաև մեր հերոսների անունն ու գործը։

Խնկարկում և ոգեկոչում ենքհերոս նվիրյալներիսուրբ հիշատակը և խոնարհվում նրանց հուշաքարերի ու հարազատների առջև»։

Лента

Рекомендуем посмотреть