Առաջիկա օրերին ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով - RadioVan.fm

Онлайн

Առաջիկա օրերին ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

2021-11-09 14:18 , Общество, 1020

Առաջիկա օրերին ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Հայաստանի տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, 12-13-ի գիշերը՝ 5-6 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին սպասվում են տեղումներ:

Лента

Рекомендуем посмотреть