Նոյեմբերի 10-12-ը ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում:
Արտգործնախարարությունից փոխանցում են, որ այցի շրջանակներում նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա:
Նախարար Միրզոյանը մասնակցելու է նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը: