«Չլուծված խնդիրները պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղություն»,-այդ մասին Twitter-ում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով, որ այսօր հիշում են բոլոր նրանց, որոնք զոհվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում։
«Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է»,-գրառումը եզրափակել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։
Today we remember all who were killed and suffered during more than 30 years of conflict. Outstanding issues should be resolved to allow progress toward comprehensive and durable peace for the people of and to move forward, together. The stands with you and the region.
— Toivo Klaar (@ToivoKlaar) November 9, 2021