ՊԲ հրամանատարի հրավերով ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախ, եղել մարտական հենակետերում - RadioVan.fm

Онлайн

ՊԲ հրամանատարի հրավերով ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախ, եղել մարտական հենակետերում  

2021-11-08 19:41 , Политика, 869

ՊԲ հրամանատարի հրավերով ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախ, եղել մարտական հենակետերում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Արցախի Հանրապետությունում:

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) այսօր տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարի ուղեկցությամբ, Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։

«Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, դիմելով Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնողզինծառայողներին, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծելէ, որ խաղաղությանամենակարևոր գրավականն ամուր ևառաջադրվածմարտական խնդիրներըկատարելուունակբանակն է:

Բարձր գնահատելով44-օրյա պատերազմիևդրան հաջորդած ժամանակահատվածում Արցախի սահմաններիպաշտպանությունն իրականացնելու գործում ներդրած ջանքերը՝Արշակ Կարապետյանը պաշտպանության բանակի մի շարք զինծառայողների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:

Նույն օրը, Ստեփանակերտում, Արշակ Կարապետյանը, Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակում, մասնակցել է պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անվտանգային խնդիրների հետ կապված մի շարք հարցեր»։

Պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունից, միաժամանակ, տեղեկանում ենք, որ նոյեմբերի 7-ին Արշակ Կարապետյանն այցելել է նաևՍյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք:

«Նախարարը շրջել է լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին,շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։

Խոսելով լճի տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման հետ կապված խնդրի հնարավոր լուծումների մասին, նախարարը ևս մեկ անգամ հավաստել է, որ պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, և ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։

Այցի ընթացքում Արշակ Կարապետյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրելբարձրլեռնային այդ գոտում կառուցվող մարտական հենակետերի շինարարության ընթացքին, զինծառայողների կացարանային պայմաններին, և զորամիավորման ղեկավար կազմին հանձնարարականներ տվել կարճ ժամկետում շտկել արձանագրված խնդիրները»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть