Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն (ԱՀ ԱՆ) այսօր մանրամասներ է հաղորդել Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կրակոցներից երեկ վիրավորված քաղաքացիական անձանց առողջական վիճակի մասին:
Հաղորդվում է, որ հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխվածԳևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.)վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանցարհեստական շնչառական ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հիշեցվում է, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանումվիրավորում:
Մյուս 2 վիրավորվածների՝Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) ևԳագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը երեկև այսօր առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջականվիճակով:
Նշվում է, որ կորոնավիրուսով պայմանավորված, հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո, և կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք՝ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնել էր, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Նշվել էր, որ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է կատարվածը՝ այն որակելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում։