«Հրադադարի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը»․ Միրզոյանը՝ Լավրովին - RadioVan.fm

Онлайн

«Հրադադարի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը»․ Միրզոյանը՝ Լավրովին

2021-11-08 23:00 , Политика, 688

«Հրադադարի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը»․ Միրզոյանը՝ Լավրովին

Նոյեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտգործնախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։

«ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի շարունակական սադրանքները, որոնցից վերջինի հետևանքով այսօր Շուշիի մերձակայքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը:

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть