Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը (ԱՀ ԱՆ) մանրամասներ է հաղորդել Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից այսօր արձակած կրակոցներից վիրավորված քաղաքացիական անձանց առողջական վիճակի մասին:
Հիշեցնենք՝ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ այսօր, ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Նշվել էր, որ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Արցախի առողջապահական գերատեսչությունը մանրամասնում է, որ վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրիհրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:
Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքներիայտուց, էնֆիզեմա:
Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման:
Բժիշկները 2վիրավորի վիճակըգնահատում են միջին ծանրության:
Այս պահին մեկ վիրավորվածիվիրահատությունըբարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր: