«Խաղաղության ու կայունության ապահովման համար կարևոր է եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարումը»․ Ադրբեջանի ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

«Խաղաղության ու կայունության ապահովման համար կարևոր է եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարումը»․ Ադրբեջանի ԱԳՆ

2021-11-08 15:54 , Политика, 1104

«Խաղաղության ու կայունության ապահովման համար կարևոր է եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարումը»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտության ավարտից հետո նոր իրողություններ են ի հայտ եկել, և բոլորը պետք է ընդունեն այդ իրողությունները։ Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև։ Միջազգային հանրությունը պետք է դրական դերակատարում ունենա այս առումով և կոչ անի Հայաստանին՝ գիտակցել, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Պետք է վերջ դնել Հայաստանում ռևանշիզմի ուղղակի կամ անուղղակի աջակցման փորձերին»,- այդ մասին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ տարածած հայտարարությունում շեշտել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։

Ադբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, միաժամանակ, նշել է, թե Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և «անհրաժեշտ է համարում եռակողմ հայտարարությունների կատարումը»։

«Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարության տեսլականի հիմքը կայուն խաղաղության, զարգացման ու առաջընթացի հաստատումն է։ Տարածքների օկուպացիայի վերացումով Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու միջազգային սահմանների անխախտելիության սկզբունքների խստագույն պահպանմամբ։ Այս փուլում տարածաշրջանում ապագա խաղաղության ու կայունության ապահովման համար կարևոր է եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարումը, և Ադրրեջանն ակնկալում է, որ Հայաստանն ադեկվատ կերպով կարձագանքի այս ուղղությամբ իրականացված քայլերին»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասվում է հայտարարությունում։

Ընդգծենք՝ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ մասնավորապես, հայ ռազմագերիների ու պատանդների վերադարձման համատեքստում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 15-ին կայացած անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում, իր ելույթում շեշտել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել հայ գերիների վերադարձի, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, սահմանազատման հարցերի լուծման պարագայում։

Лента

Рекомендуем посмотреть