Երեկ, ժամը 20:30-ի դրությամբ, «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է թունավոփրման 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել:
Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հրապարակման համաձայն՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ:
«Արմենիա» ԲԿ-ում ստացիոնար բուժումստանում է 10 հիվանդ:
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ:
«Արարատի» ԲԿ-ում՝ 1 հիվանդ:
«Մարտունու» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
«Իջևանի» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
Աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք՝ «Տաշիր Պիցցա»-ի Երևանի Հյուսիսային պողոտայի ու Խանջյան փողոցի մասնաճյուղերից օգտված քաղաքացիների թունավորման դեպքերի մասին հայտնի դարձավ նոյեմբերի 4-ին, երբ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն հոսպիտալացվել էր 15 անձ։
Նոյեմբերի 5-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնեց, որ տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցա» հանրային սննդի ցանցի վերոնշյալ մասնաճյուղերում: Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն: Ընդգծվել էր, որ փորձաքնության համար անհրաժեշտ է 5-ից 7 օր
Այս պահին մասնաճյուղերի գործունեությունը կասեցված է։