Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը կորոնավիրուսից (Covid-19) հղի կին էմահացել: Այս մասին այսօր Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Երեկ Հայաստանում կատարվել է6220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 810 նոր դեպք: Մահացել է 30 հիվանդ Ցավով պիտի նշեմ, որ գիշերն ունեցել ենք հղի կնոջ մահ՝ քովիդով պայմանավորված: Նորից պիտի անդրադառնամ, որ «դելտա» շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամների, դրսևորվում է բավական ագրեսիվ ընթացքով: Հատուկ ձևով մեր հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով: Մենք ունենք 100-ից ավելի հղիներ, որոնց գրեթե կեսը ունեն թոքաբորբ՝ տարբեր աստիճանի ծանրության»,- նշել է նախարարը:
Ավանեսյանի գնահատմամբ՝ թեև նախորդ երկու շաբաթների ընթացքում դպրոցների արձակուրդները, բուհերի առցանց դասերի վարման ընթացքը որոշակի դրական ազդեցություն ունեցել է, այդուամենայնիվ, հանրապետությունում համաճարակային իրավիճակը մնում է լարված: