Գիտության ոլորտը ևս կարող է դառնալ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը․ Փաշինյանը՝ Սերգեևին - RadioVan.fm

Онлайн

Գիտության ոլորտը ևս կարող է դառնալ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը․ Փաշինյանը՝ Սերգեևին

2021-11-05 16:00 , Политика, 927

Գիտության ոլորտը ևս կարող է դառնալ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը․ Փաշինյանը՝ Սերգեևին

Գիտության ոլորտը ևս կարող է դառնալ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը․ այդ մասին Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևի հետ հանդիպմանը շեշտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտության ոլորտում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ պարոն Սերգեևի այցի ընթացքում կքննարկվեն համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման հնարավորությունները՝ արդյունավետ փոխգործակցություն ապահովելով երկու երկրների գիտական հանրույթների համար:

Փաշինյանի խոսքով՝ գիտության ու կրթության ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում է. 2022 թվականի համար գիտության ոլորտին ուղղվող ֆինասնական միջոցներն ավելացվելու են 85 տոկոսով, ինչն այս ոլորտում կառավարության տեսլականի ապահովմանն ուղղված կարևորցուցանիշ է։

Ալեքսանդր Սերգեևն էլ նշել է, որ իրենք շահագրգռված են Հայաստանի գիտնականների, գիտաշխատողների հետ համագործակցության ընդլայնմամբ՝ հավելելով, որ կոնկրետ առաջարկների շուրջ քննարկումներ են ընթանում:

ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահի խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին հայ և ռուս գիտնականների միջև փոխգործակցությունը եղել է բարձր մակարդակի վրա, հայ գիտնականներն իրենց զգալի ավանդն են ներդրել ոլորտի զարգացման գործում:Ալեքսանդր Սերգեևը կարևորել է գիտական նոր մշակումների, փորձի փոխանակման, երիտասարդ մասնագետների կրթության ու որակավորման բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:

Лента

Рекомендуем посмотреть