Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանին է փոխանցել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված շուրջ 1700 զինծառայողի մարմին։
«Մարդասիրական իրավունքի համաձայն՝ Ադրբեջանը մինչև այժմ Հայաստանին է փոխանցել մոտ 1700 հայ զինվորի մարմին»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը՝ հավելելով, որ «Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետացած Ադրբեջանի 4 հազար քաղաքացիների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ»։