Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել առ այն, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 15 անձ, որոնցից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Նշվում է, որ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավանական պատճառը պայմանավորված է սննդային գործոնով, բոլոր քաղաքացիները սնվելեն Երևան քաղաքի միևնույն պիցցերիաների ցանցի 2 կետերում: Տեղեկացվում է, որ ներկա պահին համաճարակաբանական հետազոտություններն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ) էլ մանրամասնելով, որ բոլոր
քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիր պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող, տեղեկացնում են, որ տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ:
Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: