Կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ է մահացել, ազատազրկված 49 անձ էլ բժիշկների հսկողության ներքո է - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ է մահացել, ազատազրկված 49 անձ էլ բժիշկների հսկողության ներքո է

2021-11-03 16:31 , Общество, 1021

Կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ է մահացել, ազատազրկված 49 անձ էլ բժիշկների հսկողության ներքո է

ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) բոլոր քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) COVID-19-ի հայտնաբերման համար նմուշառում է իրականացվել։

Այդ մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից՝ նշելով, որ «Գորիս», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պահվող դրական ախտորոշում ունեցող անձինք հսկողության համար տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցի»՝ նախապես առանձնացված բաժանմունք։

«Ներկայում ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմարկում` բժիշկների հսկողության ներքո։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Սբ. Գր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1980 թվականին ծնված ԳԿ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ հոկտեմբերի 31-ին ախտորոշվել էր COVID-19, հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15։00-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, նույն օրը` ժամը 17։45-ին՝ «Սբ. Գր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-ասված է տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть