«Դժվարությամբ, բայց տապալեցինք նենգ հիվանդությանը՝ պայքարը շարունակում ենք»,-այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը՝ մանրամասնելով, որ վերակենդանացման բաժանմունքում ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով (Covid-19)-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդենտեղափոխվել է ստացիոնար բաժանմունք:
«Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք։
Տեղեկացնեմ, որ ներկա պահին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է, 7 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 8 երեխա գտնվում է կայուն վիճակում։18 մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»,-գրառմամբ տեղեկացրել է բժշկականի ռեկտորը։