Մոսկվայում ավելի քան 200 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել թանձր մառախուղի պատճառով - RadioVan.fm

Онлайн

Մոսկվայում ավելի քան 200 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել թանձր մառախուղի պատճառով

2021-11-02 11:07 , Мир, 662

Մոսկվայում ավելի քան 200 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել թանձր մառախուղի պատճառով

Թանձր մառախուղի պատճառով Մոսկվայում առավոտյան ավելի քան 200 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է։

«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ ժամը 10:28-ի տվյալներով՝ «Վնուկովո»-ում հետաձգվել է 64 չվերթ, չեղարկվել է 5-ը, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 60, չեղարկվել՝ 14 չվերթ, «Շերեմետևո»-ում 51 չվերթ հետաձգվել է, 15-ը՝ չեղարկվել։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից հայտնել են, որ ավելի քան 30 թռիչք իրականացվել է այլընտրանքային օդանավակայաններից։

Лента

Рекомендуем посмотреть