Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ՆԳՆ ԱԻՊԾ) արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ՝ հոկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել:
Այդ մասին տեղեկանում ենք գերատեսչության՝ անցած շաբաթվա ամփոփագրից:
Ընդգծվում է, որ աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ: