ՀՀ ոստիկանությունն այսօր մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 30-ին արձանագրված դժբախտ պատահարի վերաբերյալ:
Նշենք՝ անցնող շաբաթ օրը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունից հայտնել էին, որ այդ օրը Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկող ԷՌ-2 էլեկտրագնացքը Գյումրի քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել երկաթգիծը չթույլատրված հատվածով հատող կնոջ, որը տեղում մահացել է: Ըստ հաղորդագրության՝ միջադեպը տեղի էր ունեցել 11:51-ին:
Կնոջ ինքնությունն այդ պահի դրությամբ անհայտ էր:
ՀՀ ոստիկանությունից, ահա, հայտնում են, որ Գյումրու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է մահացածի ինքնությունը. նա 76-ամյա Անահիտ Գասպարյանն է։
Ի հավելումն նշվում է, որ կատարվում է քննություն։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հերթական անգամ հորդորում է քաղաքացիներին հատել երկաթուղային գծերը միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում՝ պահպանելով անվտանգության կանոնները և հետևելով ուղղորդող նշաններին: