Նվիրաբերված «Մոդեռնա»-ն Հայաստանում է, այն ցուցված է կիրառել նաև երեխաների շրջանում՝ 12 տարեկանից սկսած - RadioVan.fm

Онлайн

Նվիրաբերված «Մոդեռնա»-ն Հայաստանում է, այն ցուցված է կիրառել նաև երեխաների շրջանում՝ 12 տարեկանից սկսած

2021-10-31 17:38 , Общество, 1345

Նվիրաբերված «Մոդեռնա»-ն Հայաստանում է, այն ցուցված է կիրառել նաև երեխաների շրջանում՝ 12 տարեկանից սկսած

Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափը, որի մասին օրեր առաջ հայտնել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արդեն Հայաստանում է:

Նվիրատվությունը նախարարությանն են հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել Նորվեգիային և Եվրոպական միությանը COVID-19-ի դեմ պատվաստանյութի խմբաքանակի նվիրաբերության համար, հատկապես Հայաստանի համար այս ծանր շրջանում։

«Չնայած մեր երկրում առկա՝ համավարակով պայմանավորված հրատապ մարտահրավերներին, մենք շարունակում ենք պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավը։ Այսպիսի մեծ նվիրատվության միջոցով հնարավորություն կունենանք բարձրացնելու բնակչության պատվաստումների տոկոսային մակարդակը և ընդլայնելու ծածկույթն ամբողջ Հայաստանում։ Համերաշխության և համախմբվածության միջոցով կհաղթահարենք այս համաճարակը»,-նշել է առողջապահության նախարարը:

Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենն էլ հույս է հայտնել, որ պատվաստանյութը կօգնի Հայաստանին համավարակիցպաշտպանվելու, սիրելիներին և լայն հասարակությանը համերաշխություն ցուցաբերելու առումով:

«Հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ կարծում ենք, որ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիների համար հասանելի պատվաստանյութերի լայն տեսականու շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պատվաստվածության ավելի բարձր գործակից։ COVID-19-ի դեմ պայքարելու, այն մեղմելու և կանգնեցնելու միջոցը պատվաստանյութերն են», - կարևորել էԵՄ դեսպան Վիկտորինը։

Առողջապահության նախարար նվիրաբերված «Մոդերնա»-ի համատեքստում իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով:

Մեր բուժաշխատողները մի կողմից պայքարում են պացիենտների առողջացման համար, մյուս կողմից իրականցնում են օրական 20000-ից ավել պատվաստում:

Սիրելի քաղաքացիներ օր առաջ պատվաստվեք, կանգնեք մեր բժիշկների կողքին, օգնեք հաղթահարելու այս աղետը»:

Նշենք՝ Հայաստանում ներկայումս կորոնավիրուսային հիվանդությանդեմ կիրառվում է հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» (առկա չափաքանակը նախատեսված է առաջին դեղաչափը ստացածների համար) ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։

Եթե 4-ի դեպքում պատվաստումները՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ապա «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները 12 տարեկանից սկսած՝ ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում. կիրառման ուղեցույցում փոփոխությունը կատարվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

Лента

Рекомендуем посмотреть