Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Տեղ համայնքի ղեկավար պարոն Դ. Ղուլունցի, ՀՀ սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ Դավթյանի և ռուսական սահմանապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից հետ է հանձնվել ս/թ հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները:
Այդ մասին տեղեկանում ենք Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառումից։
Համայնքապետարանի մեկ այլ հրապարակումից էլ տեղեկանում ենք, սահմանը 3 ձի է հատել։ Դեպքի մասին Տեղի ղեկավարը տեղեկացրել է հայ սահմանապահներին և ռուս խաղաղապահներին։ Սակայն ձիերից երկուսը ինքնուրույն հետ են վերադարձել, իսկ մեկը մնացել է հակառակորդ կողմի մոտ:
Այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում երրորդին վերդարձնելու ուղղությամբ: